Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

03 մայիս 2023 11:26

Այսօր ԱՄՆ-ում այլ բան են գծում, չգիտենք, թե դա ինչ փորձանք, կամ առավելություն կարող է բերել մեզ.ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը տեղափոխվում է մեր տարածաշրջան ևս

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ-ից այսօր արդարացիորեն հիշեցրել են եռակողմ պայամանավորվածությունների մասին։ Շատ լավ է շարադրված հետևյալը․«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացառությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինքս կողմ եմ, որ այդ պայմանավորվածության հիմքի վրա պետք է լինի, բայց․․․ Բայց Ադրբեջանը դեռ Փառուխի դեպքերից առաջ, արդեն միակողմանի չեղարկել է այդ պայմանավորվածությունը։
Հիմա չեմ ուզում թվարկել, թե քանի-քանի դեպքեր են եղել, ընդհուպ մինչև Շուշիի տակ ճանապարհի փակումը, այլընտրանքային գրունտային ճանապարհի փակումը, ժամանակից շատ շուտ Բերձորն ու Աղավնոն իրենց վերահսկողության տակ վերցնելը՝ ուժի կիրառման վտանգով, գազի, հոսանքի, ինտերնետի անջատումը, վերջապես անցակետի տեղադրումը․․․ Չկա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն, կամ դրանից հետո երկու բանավոր պայմանավորվածություններ։ Չկա, քանի որ Ռուսաստանի թողտվության, թե մատների արանքով նայելու պատճառով Ադրբեջանը բոլորը խախտել և չեղարկել է։

Այսօր Վաշինգթոնում այլ բան են գծում, այլ փաստաթուղթ են գծում։ Չգիտեմ, թե դա ինչ փորձանք, կամ առավելություն կարող է բերել մեզ, բայց ՌԴ-ն լավ կանի իսկապես ստանձնի իր պարտավորությունը, որն ինքնակամ է վերցրել իր վրա։

ՌԴ-ն արցախահայերին հավաստիացրել է, որ լիակատար անվտանգության երաշխիքներ է տալիս, բայց դրանք չկան փաստացի։ Ցավոք սրտի, ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը Ուկրաինական ճակատում չէ, այն տեղափոխվում է մեր տարածաշրջան ևս, հուսանք, որ մենք առավելագույնս քիչ վնասով ու կորուստով դուրս կգանք սրա մեջից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր