«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել          Երևանում տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը       Մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ    

04 մայիս 2023 12:51

Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետը ներառել է պետական սահմանային անցակետերի շարքում

Ադրբեջանի իշխանություններն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա՝ Լաչինի միջանցքում ապրիլի քսաներեքին ապօրինաբար տեղադրված անցակետը ներառել են պետական սահմանային անցակետերի շարքում:


Համապատասխան փոփոխությունները կատարվել են «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գտնվում են»։

Որոշումն ընդունվել է Ադրբեջանի նախարարների կաբինետի կողմից, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր