Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

04 մայիս 2023 13:30

Տեսանյութ.Կրեմլի վրա «դրոնների հարձակումը» բեմականացված է եղել. քիչ հավանական է, որ 2 անօդաչու կկարողանար անցնել հակաօդային պաշտպանության մի քանի շերտերի միջով. ISW

Պատերազմների ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա ամփոփագրում ուսումնասիրել է Կրեմլի վրա «դրոնների հարձակումը» և հանգել այն եզրակացության, որ դա, ամենայն հավանականությամբ, բեմականացված է եղել:
ISW փորձագետների կարծիքով՝ այս վարկածի օգտին է խոսում, մասնավորապես, Կրեմլի «անհապաղ, հետևողական և համակարգված» արձագանքը տեղի ունեցածին (դրոնները, դատելով տեսանյութից, Կրեմլի վրա հարձակում են գործել 02:30-03:00-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնական հայտարարություններն այդ մասին հայտնվել են մոտ 14:30-ին):
 
Եթե անօդաչուի հարձակումը բեմադրված չլիներ երկրի ներսում, կարծում են ամփոփագրի հեղինակները, ապա դա անսպասելի իրադարձություն կլիներ Ռուսաստանի իշխանությունների համար, որին նրանք չէին կարողանա այդքան արագ պատրաստվել։ Այդպես, հիշեցնում են ISW-ում, Ռուսաստանի իշխանությունները ցույց տվեցին շփոթություն և համակարգված արձագանքի բացակայություն 2022 թվականի աշնանը Բալակլեայի և Խերսոնի իրենց համար նվաստացուցիչ կորուստներին:
ISW-ն նաև նշում է, որ Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է անվտանգության միջոցառումները Մոսկվայում, «ուստի չափազանց քիչ հավանական է, որ երկու անօդաչու կկարողանար անցնել հակաօդային պաշտպանության մի քանի շերտերի միջով և պայթեր կամ խոցվեր անմիջապես Կրեմլի վրա այնպես, որ ապահովեր տպավորիչ կադրեր»:
ISW-ի փորձագետների կարծիքով՝ «դրոնների հարձակման» բեմականացումը Ռուսաստանի իշխանությունները կարող էին կազմակերպել նաև մայիսի 9-ի տոնակատարության ծրագրի չեղարկումը կամ կրճատումն արդարացնելու, ինչպես նաև «պատերազմը իր ներքին լսարանի համար որպես գոյաբանական ներկայացնելու համար»։
ISW-ն չի բացառում, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստում են այլ նման գործողություններ ևս, որպեսզի երկրի ներսում մեծացնեն աջակցությունը պատերազմին՝ ուկրաինական առաջիկա հակահարձակումից առաջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր