Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

04 մայիս 2023 16:30

Չեմ հավատում, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում կլինի Արցախի հարցում․ Ավետ Բարսեղյան

Ավետ Բարսեղյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք հայանպաստ լուծում կլինի Արցախի հարցում։
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչը միացել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից կազմակերպված «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով ստորագրահավաքին։

«Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն: Սա առաջին հերթին ինձ է վերաբերում: Ես երբեք դիմացինիս չեմ քննադատում: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ, երևի թե, ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում», - լրագրողների հետ զրույցում ասել է Ավետ Բարսեղյանը:
Նա կարծում է, որ սեփական երեք շերտանոց՝ մտքի, հոգու, սրտի հասանելիության պարագայում մենք կկարողանք գոնե ինչ-որ կերպ դուրս գալ այս վիճակից։
Հարցին՝ գործող իշխանությունների պարագայում Արցախի հարցում հնարավո՞ր է ակնկալել ճիշտ հանգուցալուծում, Ավետ Բարսեղյանը պատասխանել է՝ հարցի մեջ արդեն պատասխանը կա:
«Չէ՛, չի լինի: Գործող իշխանությունը երևի իր միջով այդ երեք շերտերով չի անցկացնում այդ ամեն ինչը ... Գնալով մի քիչ դժվարանում ելք ու լույսը տեսնել, բայց թևաթափ չեմ լինում, միևնույնն է՝ հույս՝ մի քիչ ավելի կաղ, ավելի հաշմանդամ, բայց դեռ կա…»,- ասել է Ավետ Բարսեղյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր