Ասեմ, ՀՀ-ն բացարձակ անկեղծ է,ցանկության դեպքում միշտ հնարավոր է առթիներ գտնել հարաբերությունները վատացնելու համար, «Նեմեսիսի» արձանի տեղադրումը չպիտի ընկալվի որպես քաղաքականության դրսեւորում

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում, ես այս հարցը քննարկել եմ նաեւ իմ թուրք գործընկերոջ հետ։ Արձանի տեղադրման որոշումը կայացվել է Տեղական ինքնակառավարման մարմնում, ես չեմ ուզում, որ այն այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսեւորում կամ ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանի պետական արտաքին քաղաքականությունն իրականացնում է վարչապետը եւ արտգործնախարարը, եւ այդ մակարդակի որոշումներին բոլորդ ականատես եք»,- նշեց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պետք է հասկանանք՝ ցանկության դեպքում միշտ հնարավոր է առթիներ գտնել հարաբերությունները վատացնելու համար։ Անգամ հենց ինքը՝ Սիմոնյանը, կարող էր հազար պատճառ գտնել Թուրքիա չմեկնելու համար։
«Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Հայաստանը հարաբերությունների կարգավորման իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, որոշում հարաբերություններ հաստատելու, պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ։ Հուսով եմ՝ թուրք գործընկերները եւս առաջ կգնան, եւ մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր եւ տարածաշրջանի համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու փակել է հայկական օդանավերի համար իր օդային տարածքը։ Երրորդ երկիր Թուրքիայի օդային տարածքով գնալ հայկական ինքնաթիռները չեն կարողանում։