Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

05 մայիս 2023 14:23

Տեսանյութ.Մարդկանց տվել են 3 ձեռք, ասել են՝ ձեր որդին է, հարմարվեք,տարեք, հուղարկավորեք

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ունեն փաստեր, որ իրենց որդիները գերեվարված են, չնույնականացված գերիների թվում, սակայն իշխանությունը չի աշխատում նրանց վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպումից հետո։


«Շատ ծանր խոսակցություն էր։ Պատմում են՝ դեպք է եղել, երբ պատկան մարմինը ծնողին տվել է երեք ձեռք, ասել՝ ձեր որդին է, հուղարկավորեք։ Այլ ծնող 1․83 հասակով որդի ունի, բայց իրեն տվել են 1․60 հասակով տղայի ԴՆԹ նույնականացման տվյալ, իր տղան 43 համար կոշիկ էր հագնում, տվել են ցածրահասակ տղայի մասունք։ Ասում են՝ հարմարվեք։ Նույնականացման դաշտում տեղի են ունենում գործողություններ, որոնք ուղղակի սյուրռելիզմի դաշտից են։ Ծնողներն ահռելի հետաքննական աշխատանքներ են կատարել, հանգամանքներ պարզել իրենց որդիների զոհվելու կամ գերեվարման դեպքերից»,- ասաց Թովմասյանը։




Թովմասյանի խոսքով՝ ծնողները տեխզննման աշխատանքներ են կատարել, այլ փաստեր հավաքել, բջջային օպերատորից տվյալներ դուրս բերել։ Ծնողներից մեկը պարզել է, որ իր տղան ամսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել՝ մինչդեռ իր որդու զոհվելու պաշտոնական օրը 24-ն է։


«Այդ տվյալներն ամփոփելով՝ հասկանալի է դառնում, որ տղաները չհաստատված գերիների ցանկում են, բայց գերիները չեն հաստատվում։ Ծնողները վրդովված են, որ իշխանությունը որպես գերինների պաշտոնական թիվ հայտարարում է 33-ը։ Նրանք վրդովված են, որ պատշաճ մարմինները համապատասխան աշխատանքը չեն կատարում իրենց որդիներին վերադարձնելու համար։ Իշխանությունն ուզում է արագ փակել այդ էջը»,- նշեց Թովմասյանը։


Թագուհի Թովմասյանը կրկին հանդիպում կունենանա ծնողների հետ։ Կփորձի նաեւ հանդիպում կազմակերպել իշխող խմբակցության պատգամավորների հետ, ինչպես խնդրել են ծնողները։


«Հավաքագրված տեղեկությունները կփոխանցվեն Կարմիր խաչին եւ գերիների հարցերով զբաղվող այլ մարմինների։ Մենք կառավարությունից այլեւս հույս չունենք։ Չենք պատրաստվում իրենց հետ աշխատանք ծավալել»,- ասաց Թովմասյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր