Ավելորդ քաշի դեմ պատվաստանյութի վաճառքի մեկնարկը հետաձգվում է անորոշ ժամանակով

Կանոնավոր ներարկումներն արժանացել են NHS-ի հավանությանը, իսկ Առողջության եւ կլինիկական վարպետության ազգային ինստիտուտը դեղամիջոցը խորհուրդ է տվել ճարպակալում ունեցող տասնյակ հազարավոր բրիտանացիների։ Կարծիք կար, որ այդ խնդիրն ունեցող ավելի մեծ թվով մարդիկ են Մեծ Բրիտանիաոյում ցանկանում պատվաստվել մասնավոր կարգով։ Ենթադրություններ են արվել, թե ինչ կարող է պատահել այն բանից առաջ, երբ բրիտանական խանութներում կհայտնվի նիհարելու պատվաստանյութը։
Wegovy-ի արտադրողը՝ Novo Nordisk-ը, հույս է հայտնել, որ դեղամիջոցը խանութներում կհայտնվի «որքան հնարավոր է շուտ», բայց ստույգ ժամկետ չի նշել, տեղեկացրել է The Telegraph-ը։
Պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն կարող է 10 տոկոսով իջեցնել քաշը։ Մեծ Բրիտանիան նաեւ պայմանավորվել է դեղամիջոցի անհամեմատ ավելի ցածր գնի վերաբերյալ, քան ԱՄՆ-ում, որտեղ այն հասանելի է արդեն մոտ երկու տարի։ Ամերիկայում այն կարող է արժենալ ամեն ամիս 1 300 դոլար, բայց Մեծ Բրիտանիայում սահմանված է չափ՝ ամիսը մոտ 125 ֆունտ սթեռլինգ։