Ռուսաստանում համաշխարհային շուկայում իր նմանը չունեցող անօդաչու թռչող սարք են ստեղծվել

Սարքի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Բեգակը նշել է․
«Մենք ստեղծել ենք սարքի աշխատող ցուցադրական տարբերակը՝ 75 կգ թռիչքային քաշով և 6-8 հազ․ մետր թռիչքի բարձրությամբ։ Այն նաև ոչ դասական աերոդինամիկ սխեմա ունի»։
Բեգակի խոսքով ԱԹՍ-ն նախատեսված է տարբեր խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ անտառային հրդեհների կամ ջրհեղեղների մոնիթորինգի համար։ Սարքն արդեն մի քանի թռիչք է կատարել, մոտ ժամանակներս կսկսվեն նաև այլ փորձարկումներ, հաղորդում է Life-ը։