Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել          Հունվարի 9-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում       ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամի գույքի հափշտակության մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան    

08 մայիս 2023 12:15

Ահազանգ. ՀայՓոստի անվան շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում

ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Նման ահազանգեր է ստացել ՀայՓոստ  ընկերությունը։


«Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում  է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։


ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր