Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

08 մայիս 2023 13:10

Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը մեզ համար ընդունելի չէ

«Ցանկացած քննարկում արդեն դրական է, հարցն այն է՝ արդյունքներն ինչպիսի՞ն են: Լավ կլինի՝ մեր սպասելիքներն իրականանան, բայց բավականին դժվարին գործընթաց է, երևի՝ դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններին, ինչպես նաև առաջիկայում Մոսկվայում և Բրյուսելում սպասվող հանդիպումներին:


Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար, Խաչատրյանն ասել է. «Պարզ, հասկանալի է. կարող է այնպիսի պայմաններ առաջադրեն և առաջադրում են, որոնք մեզ համար կարմիր գիծ են: Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը մեզ համար ընդունելի չէ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր