Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

08 մայիս 2023 15:30

Շուշիի և Հադրութի հարցով անընդհատ սադրում եք. ՀՀ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանինը

Վարչապետը երևի Մոսկվա է գնացել, տեղյակ չեմ՝ երբ։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։


Ինչ վերաբերում է Ամերիկյան բանակցությունների արդյունքներին, Խաչատրյանը նշեց, որ Ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվություն առկա չէ։ Խաչատրյանը չի բացառում, որ ԱԳ նախարարին կհրավիրեն ԱԺ, նման պրակտիկա կա։


«Ցանկացած քննարկում արդեն դրական երևույթ է։ Եթե քննարկում են, ուրեմն բանակցություններ կան։ Հարցն այն է, թե արդյունքներն ինչպիսին են, շատ լավ կլինի, որ մեր սպասելիքներն իրականացված լինեն, բայց ինչպես տեսնում ենք՝ բավականին դժվար գործընթաց է և  դեռևս երկար ճանապարհ պետք է երևի անցնելու»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ գուցե այնպիսի պայմաններ առաջադրեն, որոնք մեզ համար կարմիր գծեր են և ընդունելի չեն, Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ գերակա իր շահերի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, ինչը մեզ համար ընդունելի չէր։ Արմեն Խաչատրյանը վստահ է՝ սադրանքներ միշտ էլ լինելու են, ուղղակի հարց է՝ ինչ մակարդակի է լինելու, անգամ, երբ սահմանին կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, դա ևս սադրանք է։


Հարցին՝ երբ իշխանություններն ասում են, որ տարածքային պահանջներ չունեն Ադրբեջանի նկատմամբ, խոսքը նաև՝ Շուշիի ու Հադրութի մասի՞ն է, Խաչատրյանը պատասխանեց՝ նշելով. «Այդ հարցն անընդհատ սադրում եք։ ՀՀ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Թեև ընդունել է, բայց պրակտիկ քայլերով դա չի երևում Ադրբեջանի գործողություններից։ ԼՂ հարցը բոլորովին այլ ձևաչափի մեջ է։ ԼՂ բնակչության անվտանգության և բոլոր ապրելու երաշխիքները պետք է քննարկվեն միջազգային հարթակներում և քննարկվում է, պետք է անել ամեն ինչ, որ ԼՂ-ն լինի անվտանգ և այդտեղի բնակչության հետ կապված անվտանգային խնդիրներ չլինեն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր