Ստեփանակերտի հանրահավաքն Արցախի եւ ՀՀ-ի որոշ շրջանակներ ծանր են տարել, նրանց անհանգստացնում է, որ Արցախում դիմադրության օջախ է ձևավորվում Ռուբեն Վարդանյանի շուրջ.«Հրապարակ»

Արցախյան աղբյուրների հաշվարկով՝ հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել: Մինչդեռ Արցախը 150 օր շրջափակված է, գազի, վառելիքի խնդիրը կուլմինացիոն կետի է հասել, շրջաններից հնարավոր չի եղել մարդ բերել` հիմնականում ստեփանակերտցիներն են մասնակցել։
Ներկա են եղել նաեւ ԱՀ գործող եւ նախկին նախագահները` Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Հանրահավաքն ի ցույց է դրել վստահությունն առ Ռուբեն Վարդանյան, ինչը ծանր են տարել Արցախում ամբողջական իշխանության հավակնող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Սամվել Բաբայանը, ում հավաքներին մաքսիմում 50-100 մարդ է հավաքվում, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Որոշ տեղեկություններով, Երեւանից անգամ հրահանգել են Արցախի Հանրայինին` ուղիղ չհեռարձակել հավաքը։ ՀՀ իշխանություններին անհանգստացնում է այն, որ Արցախում դիմադրության օջախ է ձեւավորվում Ռուբեն Վարդանյանի շուրջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում