Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

10 մայիս 2023 12:09

Ձեռքդ ո՞նց գնաց Արցախի ադամանդ Քարվաճառը առանց կրակոցի հանձնել, ռուսն էլ անթիվ անմարդաբնակ ու անծայրածիր հողեր ունի, բայց իր մեկ թիզը կհանձնե՞ր

Նախկին ՀԽ մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ Փաշինյանը ազատագրված տարածքների կորստին վերաբերող հարցին հակադարձեց հարցով, թե բա քանի՞ մարդ էր ապրում այդ տարածքներում։ Ասել կուզի՝ չեք գնացել ապրել, ուրեմն մեզ պետք չէր։ Ափսոս ներկաները տեղյակ չէին, որ այդ տարածքներում 30 տարի բնակվելու տաբու էր դրված։ Երբ Բակոյին առաջարկվում էր այդ տարածքներում ենթակառուցվածքներ սարքել ու բնակեցնել, նա մերժում էր, ասելով, թե Սերժը թույլ չի տալիս։ Իսկ այսօր Սերժի բերած կադրը հանդիմանում է ժողովրդին, թե բա անմարդաբնակ հողեր էին։ Բայց հարցը նաև այլ կողմ ունի, որն ափսոս չհնչեց։ Կարելի էր հակադարձել, օրինակ, ասելով՝ Ռուսաստանն անթիվ, անհամար անմարդաբնակ ու անծայրածիր հողեր ունի, բայց իր մեկ թիզը կհանձնե՞ր, այ աննամուս։ Քո ձեռքը ո՞նց գնաց Արցախի ադամանդ Քարվաճառը առանց կրակոցի հանձնել։ Դա էլ հո՞ բնակեցված էր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր