Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

10 մայիս 2023 12:49

Բասաևից սկսած բոլորի մոտ տպավորվեց միտքը, թե եթե հայը սկսեց գրոհել, ապա նրան կանգնեցնելն անհնար է.44-օրյայում Բեկոր չկար, ով կհրամայեր՝ վազքով դեպի դիպուկահարները

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշին առաջին հերթին ազատագրվեց գեներալ Կամանդոսի, Բեկորի և մեր այլ հերոս հրամանատարների շնորհիվ։
Ամենևին միտք չունենալով թերագնահատել մեր զինվորների խիզախությունը և դերը, բայց պետք է հասկանանք, որ առանց հրամանատարների ամենալավ զորքը նույնիսկ վերածվում է անզոր զինյալների՝ 44-օրյա պատերազմը վկա։
Բեկորը առաջինն էր, ով իր վաշտի հետ միասին մտավ Շուշի։ Բեկորի գրոհը ամրոցի միջնադարյան գրոհ էր հիշեցնում։ Նա ժայռերը մագլցելով բարձրացավ Շուշիի բերդի վրա։ Այս տեսարանը ադրբեջանական բանակում այնպես էր միֆականացվել, որ այդ պահին Շուշիում գտնված Բասաևից սկսած բոլորի մոտ տպավորվեց միտքը, թե եթե Հայը սկսեց գրոհել, ապա նրան կանգնեցնելն անհնար է։
92-ին թշնամին գրավեց Մարտակերտը, բայց չկարողացավ վերցնել Մարտունին ու Հադրութը, որովհետև Մարտունիում կար Ավոն, իսկ Հադրութում Մանվելը։
44-օրյայի մասին մի տեսանյութ «հերոսապատում» կա, որտեղ «հերոսները» պատմում են, թե թշնամու դիպուկահարները եկել նստել էին գյուղի վերևը, և մենք ստիպված գյուղը հանձնեցինք, հո զոհեր չէինք տալու։ Այդտեղ Բեկոր չկար, ով կհրամայեր՝ վազքով դեպի դիպուկահարները։ Թշնամու վախը այդպես են բռնում։
Կլինի ռազմական, թե քաղաքական գործ, վերջապես պետք է հասկանալ, որ առանց պատասխանատու առաջնորդության ոչինչ հաջողել չի ստացվելու։ Զորքը և ժողովուդը հաջողում է, երբ իր գործին տիրապետող և անձնական պատասխանատվություն վերցնելուց չվախեցող առաջնորդների հետևից է գնում, այլ ոչ թե առաջնորդը ասում է ժողովուրդ դուք ելեք ոտքի, ձեր մեջքին կանգնած եմ, ես հետո կգամ։
Արդյունքում Մեգամոլը միշտ հաղթելու է Ազատության հրապարակին։ Իսկ արտաքին թշնամին՝ Հայաստանին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր