Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 մայիս 2023 17:15

Ողբերգական դեպք Երևանում․ հայրն իր որդու անվամբ հաշվառված «Սայգա» տիպի ողորկափող հրացանով ինքնասպան է եղել

Երեւանում, մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների 02 խումբը կանչով մեկնել է Լ․ Խաչիկյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացու։ Վերջինս ավելի ուշ մահացել է:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամ 14։30-ի սահմաններում իրենց տանը 63-ամյա Սիմոն Մ․-ն «Սայգա» տիպի ողորկափող հրացանով կրակել է իր վրա։


Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


Կայքի տեղեկություններով՝ հրացանը, որով հայրն ինքնապանություն է գործել, պատկանում է նրա 22 ամյա որդուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր