Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար          Վլադիմիր Պուտինն ուԴոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել       Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 մայիս 2023 11:10

Հայկական դիրքերի և շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի չդադարող քաղաքականությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:


«Հայկական դիրքերի և վիրավոր զինվորին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի անխնա գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր