ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում, Փաշինյանի հետ քննարկում են ուզում․ «Հրապարակ»          Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը կազմել է 2-3 բալ       Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»    

12 մայիս 2023 16:02

ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ ադրբեջանական սադրանքներին․ ԱԳ փոխնախարար

ԵՄ դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ ադբեջանական սադրանքների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։




«Իրենց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների համար։ Նրանց խնդիրն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում։ Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ, և այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը։ Ոչ ոք կասկած չուներ, որ կլինեին որոշակի սադրանքներ, սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը երկրում»,- ասաց փոխնախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր