Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

13 մայիս 2023 10:01

Կառավարությունը մտադիր է պատժել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին. «Հրապարակ»

Կառավարությունը մտադիր է դադարեցնել ամիսներ առաջ սկանդալային հայտարարություններ արած բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը։ Բռնցքամարտիկը մարտի վերջին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: Իսկ դրանից առաջ՝ տարեվերջին, իր դժգոհությունն էր հայտնել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել, չեն շնորհավորել։


ԿԳՄՍՆ-ն մարզիկի դժգոհությունները որակել էր անհիմն՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարին ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք պարգեւավճարները: Հիմա կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի որոշումը, համաձայն որի՝  Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ Է․ Իսրայելյանին, պարտադիր զինծառայության 2022 թ․ ձմեռային զորակոչից տարկետում էր տրվել։ Տրված տարեկետումը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»:

 «Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր