Բրյունետի երգում, բեմական կերպարում, բեմի ձևավորման մեջ հայկական ոչինչ չկար.ահռելի գումարներ են ծախսում «Եվրատեսիլին» մասնակցելու համար, մինչդեռ...

Իսրայելը 44-օրյա պատերազմից առաջ և դրա ժամանակ անօդաչու թռչող սարքեր է մատարակարել Ադրբեջանին, դրանց հարվածներից զոհվել ու զոհվում են մեր զինվորները, իսկ «Եվրոտեսիլի» Հայաստանի ժյուրին ամենաբարձր՝ 12 միավոր է տվել Իսրայելի ներկայացուցչին։ Իհարկե, սա պատահական չէ։
Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգում, բեմական կերպարում, բեմի ձևավորման մեջ հայկական ոչինչ չկար։
«Եվրոտեսիլ» մրցույթը ինձ դուր չի գալիս, չեմ ցանկանում, որ իմ և այլոց մուծած հարկերից ձևավորված պետական բյուջեից ամեն տարի մեծ փողեր ծախսվեն այդ մրցույթին սոսկ մասնակցելու համար»: