Եթե չենք ուզում ոչխարի պես մորթվել.կա՛մ պատերազմում ենք, կա՛մ դուրս ենք գալիս, բայց իմացեք՝ Արցախի կորստից հետո է՛լ հայ չի մնալու, վերանալու ենք
![](https://mamul.am/images/photos/230110/adrbejany-phordz-uni-rusakan-u-n257036-1.jpg)
«Եվրոպան՝ ի դեմս Միշելի, փաստորեն, լեգիտմիացրեց 2020թ․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ռազմական ագրեսիան, ինչպես նաև Արցախի ներկա պաշարումը։ Ոչ մի բանով Միշելը չի տարբերվում Չեմբեռլինից․ Եվրոպան ցույց տվեց, որ որևէ առնչություն չունի ժողովրդավարական արժեքների հետ։ Թող է՛լ չխոսեն ժողովրդավարության, արժեքների մասին, քանի որ վերջապես պարզ ասացին, որ աշխարհաքաղաքականությամբ կաշկանդված, կոռումպացված մարդիկ են, ուրիշ ոչինչ։ Շնորահակալ ենք այդ «անկեղծության», Եվրոպայի իրական դեմքը ցույց տալու համար»,-նշեց Բաբայանը։
Ստեղծված վիճակում, ըստ Դավիթ Բաբայանի, երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պատերազմում ենք, կա՛մ Ադրբեջանին ենթարկվելու որևէ պայման չընդունելով՝ դուրս գալիս մեր հայրենիքից՝ Արցախից։
«Շատ վճռական փուլում ենք։ Երկու տարբերակ ունենք՝ կա՛մ կռվում ենք մեր հողում ապրելու համար ու հաղթում կամ զոհվում, կամ էլ չընդունելով Ադրբեջանի վերահսկողությունը՝ դուրս ենք գալիս։ Շատ լավ գիտեք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անհնար է ապրելը, ուղղակի կմորթվենք։ Եթե չենք ուզում ոչխարի պես մորթվել, ուրեմն պետք է արժանապատվորեն կռվենք կամ էլ թողնենք ու դուրս գանք՝ թույլ չտալով, որ մեզ մորթեն։ Բայց, բոլորը պետք է հասկանան, շատ լավ պատկերացնեն, որ դուրս գալու դեպքում, այսինքն՝ Արցախը կորցնելու դեպքում, է՛լ հայ չենք մնալու, կորցնելու ենք ինքներս մեզ, մեր պետականությունը։ Ազգը պետք է ինքնորոշվի, հասկանա՝ ինչ է ուզում՝ ապրե՞լ, թե՞ վերանալ։
Արցախի կորստից հետո բոլորը պետք է ձայնները կտրեն։ Ցավոք, չկա 1988 թվականի ազգը․․․Կրկնում եմ՝ վճռական փուլում ենք, պետք է որոշել՝ պատերազմո՞ւմ ենք, արժանապատվորեն հաղթում կամ զոհվում, թե՞ դուրս ենք գալիս ու կորցնում Արցախը»,-եզրափակեց Բաբայանը։