Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 մայիս 2023 18:30

2023 եւ 2024թթ. գլոբալ ջերմաստիճանի բարձրացում կլինի, կավելանա վտանգավոր բնական երեւույթների թիվը

2023-ը եւ 2024-ն ավելի տաք են լինելու, քան անցած տարի, Խաղաղ օվկիանոսում  հոսանքների փուլի փոփոխության պատճառով, ջերմաստիճանը կբարձրանա ընդամենը 0,1 աստիճանով, բայց կավելանա վտանգավոր բնական երեւույթների թիվը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է կլիմայաբան Ալեքսեյ Կոկորինը։


«Օվկիանոսյան հոսանքների Լա Նինյա փուլը (կլիմայի վրա ազդեցության ամենամեծ բնական գործոնն է) Խաղաղ օվկիանոսում  կփոխարինվի Էլ Նինյոյով»,- ասել է գիտնականը։


Նրա խոսքով՝ այդ փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա Նինյա փուլի ժամանակ ջերմությունը մթնոլորտից ուժեղացված կերպով գնում է դեպի օվկիանոս, իսկ այն տարածքում, որտեղ առաջ է եկել Էլ Նինյոն, հոսքը գնում է օվկիանոսից դեպի մթնոլորտ։ Կոկորինը նշել է, որ այդ պրոցեսը կարող է սկսվել արդեն 2023թ. երկրորդ կեսին։


«Դե, իսկ հետո՝ 2024 թվականն է, եւ կշարունակվի մարդու ազդեցությունը կլիմայի վրա, էլ ավելի տաք կլինի»,- ասել է Կոկորինը։


Գիտնականը բացատրել է, որ գլոբալ ջերմաստիճանն այդ դեպքում կբարձրանա մոտավորապես 0,1 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր