Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

16 մայիս 2023 12:09

Նույնիսկ թղթի վրա սահման չկա, ուրեմն՝ ինչ ուզում ես, արա, ինչ ուզում ես՝ գրավիր և այսուհետ Երևանը չի կարողանա նախատել Ադրբեջանին սահմանները խախտելու համար

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա հանդիպմանը հաջորդած սահմանազատման մասին հայտարարությունը նշանակում է, որ դեռևս պաշտոնական սահման չկա, և դա վատ է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։


Նա բացատրեց, որ մինչ պաշտոնական սահմանի ձեւավորումը, այն է՝ սահմանազատումը, այսինքն՝ սահմանը տեղում նշելը, պետք է երկար բանակցություններ ընթանան դելիմիտացիայի շուրջ, այսինքն՝ քարտեզի վրա սահմանի որոշման շուրջ բանակցություններ պետք է լինեն:


Կոլերովի խոսքով՝ այս պայմանավորվածությունը ցույց է տալիս, որ երկրների միջև սահմանը նույնիսկ քարտեզի վրա չկա, և հենց սահմանազատման հրավերը նշանակում է, որ այդ սահմանը կարող է տեղաշարժվել գրավման ուժով, զորքերի առաջխաղացման ուժով, որքան անհրաժեշտ է և ցանկացած ուղղությամբ:


«Եթե չկա սահմանազատում, ապա ամեն ինչ հնարավոր է։ Եվ սա ամենավատ արդյունքն է։ Սահմանազատման մասին պայմանավորվածությունն ինքնին ճանաչում է, որ սահման չկա, և այս ճանաչումից հետո Երևանը չի կարողանա նախատել Ադրբեջանին սահմանները խախտելու համար»,- հավելեց նա։


Կոլերովը կարծում է, որ Արևմուտքը, ընդհանուր առմամբ, միայն տեսական առնչություն ունի սահմանազատման հետ։


«Ռուսաստանը, երբ քննարկում էր այս հարցը կողմերի հետ, կամավոր օգնեց այս քննարկմանը, կամավոր տրամադրեց այն քարտեզները, որոնք ունի: Տվյալ դեպքում Բրյուսելի միջնորդությունը զուտ հռետորական է։ Սահմանազատումը որպես կարգախոս վաղուց է հնչում, ինչը նշանակում է, որ դեռ սահման չկա, և գոնե ինչ-որ սահման պահպանելու պահանջ չի եղել։ Ուրեմն՝ ինչ ուզում ես, արա, ինչ ուզում ես՝ գրավիր»,- ասաց նա։


Պատմաբանն ընդգծեց, որ Երեւանն արդեն հրաժարվել է Ղարաբաղից, իսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ապահովման հարցով բրյուսելյան հանդիպումը ոչ մի քայլ առաջ չի արել։


«Եվ սա աղետ է, որովհետև եթե քեզ պարտադրում են անբարենպաստ պայմանավորվածություններ, եթե դու չես կարող խուսափել դրանցից, ապա կարող ես դիմել վերջին միջոցին՝ բանավոր հայտարարելով, որ դա անում ես բռնի ուժով։ Եվ թող աշխարհը տեսնի, որ դուք մտահոգված եք Ղարաբաղի հարցով։


Բայց բրյուսելյան հանդիպման պաշտոնական մեկնաբանություններում Ղարաբաղի թեման չի հնչել։ Կարծում եմ, որ Երեւանը Ղարաբաղի հարցը հանել է օրակարգից, այն փակ է Երեւանի համար։ Այո, Ռուսաստանը վատն է, խաղաղապահները վատն են, բայց Բրյուսելում տեր կանգնե՞լ են Ղարաբաղին։ Նրանք պաշտպանեցի՞ն ձեր սահմանը սողացող էքսպասիայից: Ինչու՞ գնացիր Արևմուտք: Կետը չի դրվելու, քանի որ նույնիսկ թղթի վրա սահման չկա։ Առանց սահմանների խաղաղության պայմանագիրը դատարկ հնչյուն է»,- ասաց Կոլերովը։


Նրա խոսքով մխիթարական չէ, որ Երևանը դադարեցրել է պայքարը ԼՂ հիմնախնդրի լուծման համար և կենտրոնացել սահմանազատման վրա։


«Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր համար լուծել է Ղարաբաղի խնդիրը, և Ռուսաստանի կամ Արևմուտքի կամ որևէ մեկի միջնորդության իմաստը այն է, որ անընդհատ վերսկսվեն խոսակցությունները Ղարաբաղի մասին, որպեսզի այդ հարցը մշտապես լինի քննարկումների սեղանին։ Երեւանը պետք է անընդհատ խոսեր ԼՂ կարգավիճակի չլուծված լինելու մասին ամեն օր, ամենուր, նույնիսկ հրապարակային հայտարարություններով՝ Միշելի, որեւէ մեկի ներկայությամբ։ Հիմա, երբ ամբողջ խնդիրը հասցվել է սահմանազատման, պատկերը փոխվել է։ Եթե ​​Երևանը խոսեր ԼՂ կարգավիճակի չլուծված խնդրի մասին, ապա գոնե շրջափակման խնդիր կառաջանար։ Իսկ հիմա նա չկա։


Եթե ​​մինչև վերջերս Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների գլխավոր խնդիրն էր, ապա այժմ դա ոչ թե Ղարաբաղն է, այլ սահմանազատումը։ Ղարաբաղի հարցի փոխարինումը սահմանազատման հարցով աղետ է»,- եզրափակեց պատմաբանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր