Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել․ «Հրապարակ»          Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար    

19 մայիս 2023 13:10

Երևանում կրակել են Դավթաշենի ղեկավարի տեղակալի վրա, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել. ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ Նրանք սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։


Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։


Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, և նախաձեռնվել է քրեական վարույթ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր