ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

20 մայիս 2023 10:18

Ի՞նչ են ուզում «կիսել» բեկորված ու շրջափակված Արցախում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ սթափվելու և առկա սպառնալիքներին համախմբված դիմակայելու կոչից զատ մասնավորաբար նշելով, թե «իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել»։ Սա բավական ուշագրավ է այն առումով, որ փաստացի ակնարկվում է Արցախում անիշխանության հնարավոր վտանգի մասին: Եվ, փաստացի, դա ցավալիորեն շատ մոտ է իրականություն դառնալուն՝ հաշվի առնելով այնտեղ ծավալվող իրադարձությունները: Փաստը մնում է փաստ, որ մինչ Արցախի շուրջ ավելի է սեղմվում թշնամական շրջափակման օղակը, Ստեփանակերտում ավելի բորբոքված բնույթ են ստանում իշխանության կամ կոնկրետ պաշտոնների համար պայքարի դրսևորումները:


Ինչպես հայտնի է, այդ «գործում» գերակտիվ է Սամվել Բաբայանը: Նա արդեն հասցրել է վերջին օրերին ի պաշտպանություն իր հնարավոր պետնախարարական կարիերայի ցույց կազմակերպել, հանդիպում ունենալ Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի հետ, ի լրումն՝ իշխանությունը (կամ պետնախարարի պաշտոնը) իրեն փոխանցելու թեմայով վերջնագրային բնույթի հայտարարություններ անել և այլն: Կարելի է կարծել, թե հիմա Արցախում իշխանությունն այնքան կարևոր բան է, որ, մնացած բանուգործը թողած, բոլորը պետք է ինքնամոռաց նետվեն իշխանության համար պայքարի, բանավեճերի, պարզապես վեճերի ու ներքին գզվռտոցների հորձանուտը: Բայց, ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր ցանկանում են Արցախում իշխանություն կամ պաշտոն վերցնել: Արցախում հստակ գիտակցում են, որ այս ամենը իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով՝ իր «մասնաճյուղերի» միջոցով:


Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը. նա բացեիբաց հայտարարում է, որ հանձնում է Արցախը: Այսինքն, ստացվում է, որ նա ցանկանում է Արցախում դիմադրության օջախներն իր «մարդկանց» միջոցով նվազեցնել և «հանձնումը» անցկացնել առանց ցնցումների: Այնպես չէ, որ Արցախի գործող իշխանությունները շատ մեծ դիմադրություն են ցույց տալիս այդ ծրագրին կամ վայելում են հանրության վստահությունը: Սակայն այսօր Արցախը ներքին ցնցումների տանելը կարող է օգտակար լինել միմիայն Ադրբեջանին: Դե, գուցե նաև Հայաստանի գործող իշխանություններին... Նույնիսկ ոչինչ չի փոխում այն հանգամանքը, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը փորձում է նախագահին կից հերթական ամորֆ մարմինը ստեղծել, որն ընդամենը խորհրդակցական կարգավիճակ է ունենալու, թեպետ հիմա ամեն ինչ արվում է ուռճացրած ներկայացնելու դրա լիազորությունները»:




Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր