35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել          Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը       ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում    

20 մայիս 2023 11:44

Տեսանյութ.«Թուրքիան և Ադրբեջանը օգտվում են ՌԴ բազմաշերտ խնդիրներից ու նոր խնդիրներ են ստեղծում»

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում որևէ հարթակից վերջնական պայմանավորվածություն ակնկալելը անիմաստ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ փորձագետի` օգտվելով միջնորդների միջև տարաձայնություններից կողմերը մանևրում են. «Լավրովը հնչեցրեց հերթապահ հայտարարություն, բովանդակային նորություն չկա:Առավելագույնը այս բանակցություններից ակնկալելը շրջանակային փաստաթուղթն է` երկկողմ: հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Արևմուտքը քաջ գիտակցում է, որ այս պահին չի կարող հասնել արադարացի և կայուն խաղաղության. Բաքուն դրան չի գնա:

Թուրքիան և Ադրբեջանը օգտվում են ՌԴ բազմաշերտ խնդիրներից ու նոր խնդիրներ են ստեղծում: Լարվածությունը նյարդային մակարդակի է հասել. ՌԴ-ն իր շահերի պաշտպանության հարցում հետևողական է լինելու: Լավրովի ուղերձը ուղղված էր և տարածաշրջանի երկրներին, և մրցակիցներին»:

Մանրամասն տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր