Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

22 մայիս 2023 15:31

Տեսանյութ.Ո՞ւր են ժողովրդական, վաստակավոր մշակութային գործիչները,Հուդայի նման ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները

«Այն, որ մենք այստեղ հավաքվել ենք, ողբ է, ցավ է»,- կառավարության մոտ ասաց  «Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով աջակցում է Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր  մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։


Նա նշեց, որ մարդիկ հավաքվել են այստեղ մի պարզ ճշմարտության համար՝ Հայաստանում անօրինություն է գործում։


«Քո զավականը ընդունելի է,  թանկ է քո համար, իսկ ի՞նչ է՝  այս ծնողների  զավակներն իրենց համար զավակ չե՞ն, թանկ չե՞ն, արժեք չունե՞ն։ Չեմ հասկանում՝ տարրական էթիկայի նորմեր ունե՞ք, թե՞ ոչ»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։


Հարցին՝ ո՞ւր են ժողովրդական, վաստակավոր  մշակութային գործիչները, նա պատասխանեց. «Չգիտեմ։ Հուդայի նման  ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները։ Դա է խնդիրը։ Մենք չունենք ազգային, պետական մտածելակերպ։ Միշտ եղել է  գավառական մտածելակերպ։ Պետք է վերանանք այդ մտածելակերպից»,- ասաց  Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր