Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում          Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»    

22 մայիս 2023 15:49

Ի՞նչ էիք զգում, երբ հրահագնում էիք կալանավորել մորը...Հայտարարում եք, թե Արցախը Ադրբեջան է, եթե այդպես է, ինչու մեր որդիներին տարաք և սպանեցիք

Ի՞նչ էիք զգում, երբ հրահագնում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար և դավաճանական քաղաքականության արդյունքում, և որը ի տարբերություն Ձեր որդի Աշոտիկի, այսօր քաղաքում հանգիստ շրջելու փոխարեն ննջում է Եռաբլուրում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին հեռախոսազանգով ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը, որը մյուս ծնողների հետ նստացույց է իրականացնում կառավարության շենքի մոտ։


Նշենք, որ լրագրողներից մեկը իր հարցի իրավունքը փոխանցեց զոհված զինծառայողների ծնողներին, որոնք հեռախոսազանգով երկու հարց ուղղեցին Փաշինյանին։ Հարցերից առաջինը վերաբերում է պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորմանը։ Երկրորդ հարցը, որը բարձրացրին ծնողները, հետևյալն է. «ժամանակին Դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է ու վերջ: Ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ և տարավ ձեր նշած Հայաստան Արցախը պաշտպանելու, 44-օրյա պատերազմին մեր տղաները զոհվեցին: Այժմ Դուք Ձեր դեմքին նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին խաբել և այդ մասին չէին ասում: Եթե Արցախն Ադրբեջան էր, ինչու մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում: Դուք տարաք և ոչ թե նախկինները»։


Ծնողների հարցին ի պատասխան Փաշինյանը միայն հայտարարեց. «Հայաստանի ԶՈՒ և ԼՂ հարաբերությունների վերաբերյալ ես որևէ այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց: Իմ որդին որպես կամավոր ծառայել է նաև ԼՂ-ում: Մնացած հարցերին ես արդեն պատասխանել եմ ի պատասխան լրագրողների հարցերի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր