Ալիևի խոսքի հիմքում այն է, որ իրենք օգտագործելու են այն քարտեզները, որոնք այդ պահին իրենց համար նպատակահարմար են.․ «Իրավունք»

— Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել բարի ցանկությունների ու բարի նպատակների մասին, իսկ Ադրբեջանը տեղում գործում է բավականին համակարգված: Հաջորդ փուլում ակնհայտորեն երեւում է, որ Ադրբեջանը ծրագրում է Արցախի տարածքում, այսպես կոչված, «հակաահաբեկչական օպերացիաներ» իրականացնել: Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմականացված կառույցները, որոնք ինքնապաշտպանական գործառույթ են իրականացնում, ներկայացնել որպես ահաբեկչական կառույցներ, ապօրինի ռազմական ստորաբաժանումներ եւ այլն: Դրանով փորձում է լեգիտիմ հիմք նախապատրաստել Արցախի նկատմամբ նոր ագրեսիայի համար: Եվ մինչ Ադրբեջանը դրա համար փորձում է հիմք ձեւավորել, Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում ձեւավորում են այդ հիմքը, ինչն էլ նոր ագրեսիայի է հանգեցնելու:
— Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը: Ըստ նրա` սա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը` Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ալմա-Աթայում հղումը վերաբերում է 1991 թվականի իրավիճակին, իսկ ռուսական գլխավոր շտաբի քարտեզները 1977-78 թվականներինն են: Բայց այս երկու-երեք տարում քննարկվել են տարբեր քարտեզներ, տարբեր պաշտոնյաներ դրա մասին խոսել են, դրանք վերաբերում են 36 թվականի քարտեզներին, 20-ականներին, բայց դրա համատեքստում մեկ կարեւոր բան պետք է հիշել՝ Ալիեւի խոսքի հիմքում այն է, որ իրենք, ըստ ժամանակագրության, օգտագործելու են այն քարտեզները, որոնք այդ պահին իրենց համար նպատակահարմար են: Սա նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը, եթե լինի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, իրականացնելու է սեփական պատկերացումներով, իսկ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների զիջողական վարքագիծը, ակնհայտ է, որ Հայաստանն այս պարագայում շարունակելու է զիջել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։