Ստամբուլում իմամը վիրավորել է հայերին՝ անվանելով նրանց «հայ վիժվածքներ», և զինվելու կոչ է արել

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․
«Եղբարներ, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ին պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։
Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։ 80 տարի է այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, «հայ վիժվածքների» ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։
Մեկ ուրիշ տեսնագրությունից պարզ է դառնում, որ հավատացյալներից Հալիթ Դեմիր անունով մեկը բացասական է արձագանքել զենքերը պատրաստելու իմամի կոչին և մզկիթում հրմշտոց է սկսվել։
Հայտնի է, որ Գյունդողդուն պաշտպանում է իշխանությանը և հաճախ է իշխող քաղաքական ուժի քարոզչությունն անում, ինչից հավատացյալները հաճախ բողոքում են։
Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել: