Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ          Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են       «Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած    

24 մայիս 2023 16:10

Տեսանյութ. Ցանկացել են սպանել Բայդենին․ միջադեպ՝ Սպիտակ տան մոտ

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ ցանկապատին բախված բեռնատար մեքենայի վարորդն ասել է, որ ցանկացել է սպանել նախագահ Բայդենին, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։

Միսուրիի 19-ամյա բնակիչ Սայ Վարշիդ Կանդուլան, ըստ փաստաթղթերի, հարձակումը ծրագրել է շուրջ վեց ամիս:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, Սպիտակ տան անվտանգության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Հարցաքննության ժամանակ Կանդուլան հայտարարել է, որ «հիանում է նացիստներով» և ցանկանում է «զավթել իշխանությունը»։
Երիտասարդը նշել է, որ «ֆաշիստները մեծ պատմություն ունեն»։ Նա Հիտլերին անվանել է «ուժեղ առաջնորդ», որով հիանում է։

Կանդուլան նաև ասել է, որ նպատակ ուներ «գաղտագողի մտնել Սպիտակ տուն և ղեկավարել ազգը»։

«Երբ հարցրել են, թե ինչպես է Կանդուլան վերցնելու իշխանությունը, նա հայտարարել է, որ կսպանի նախագահին… և կվնասի բոլորին, ովքեր կկանգնեն նրա ճանապարհին»,—ասվում է փաստաթղթերում:

Կանդուլան մեղադրվում է նախագահին սպանելու մտադրության, ինչպես նաև վտանգավոր զենքով հարձակվելու, մեքենան անզգույշ վարելու, դաշնային գույքը վնասելու և պաշտպանված տարածք անօրինական մուտք գործելու մեջ: Նրա գործի հետաքննությանը ներգրավված են ԱՄՆ գաղտնի ծառայությունը և ՀԴԲ-ն։ Երեկ՝ մայիսի 23-ին, նրա տանը խուզարկություններ են կատարվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր