Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

25 մայիս 2023 10:33

Հայկական կողմը ՌԴ առաջարկներին, մեղմ ասած, այդքան էլ կողմ չէ, շահագրգռված է հենց Արևմուտքի ներկայացրած առաջարկությունների փաթեթով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօրվա մոսկովյան եռակողմ հանդիպման հետ կապված՝ թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում հազիվ թե որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք բերվի, առավել ևս՝ սկզբունքային հարցերի շուրջ. հայկական կողմը ՌԴ առաջարկներին, մեղմ ասած, այդքան էլ կողմ չէ, դրա փոխարեն բավական շահագրգռված է հենց Արևմուտքի ներկայացրած առաջարկությունների փաթեթով։


ԱԳՆ-ից մեզ հայտնում են նաև, որ բնավ պատահական չէր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը նշել, որ ԱՄՆ վարչակազմը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր