Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

25 մայիս 2023 15:03

Առաջարկված բոլոր տարբերակները արկածախնդրություն են.Խաղաղության այլընտրանքը պատերազմն է. պետք է շարժվենք ռեալ-պոլիտիկով

«Մենք ձգտում ենք խաղաղության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման, Արցախի հայկական մնալուն և արցախահայության՝ Արցախում հանգիստ ու մշտական ապրելու իրավունքի հաստատման, իսկ այս մարդիկ քարոզում են պատերազմ, քանի որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է. երրորդ տարբերակ պարզապես չկա»,- այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և հավելեց, որ մնացած բոլոր տարբերակյները արկածախնդրություն են:


 
Այնուհետև պատգամավորը հարց բարձրացրեց. «Իսկ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի՞ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմի՝ հատկապես այս միջազգային իրավիճակում և ըմբռնման պայմաններում, որ այսօր կա տարածքային ամբողջականության օգտին:


«Իհարկե, երաշխիք չկա, որ խաղաղության ձգտողը կհասնի խաղաղության, բայց պատերազմի ձգտողը միանշանակ կստանա պատերազմ: Այս մարդկանց նպատակը նոր պատերազմն է, որին կհետևեն նոր տարածքային և մարդկային կորուստներ, Արցախի հայաթափումը և ի վերջո Հայաստանի անկախության կորուստը: Նպատակը Հայաստանը կառավարելն է. նրանք չեն կարող կառավարել Հայաստանի Հանրապետությունը, բայց կարող են կառավարել Հայաստան նահանգը, վիլայեթը, օկրուգը, բայց դա չի ստացվի»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը և հավելեց. «Ինչո՞ւ այսօր Կարսն ու Իգդիրը ՀՀ-ում չեն. որովհետև Կարսն ու Իգդիրը թողած՝ 1920 թվին Սևրի Հայաստան էինք երազում, արդյունքում ստացանք Ալեքսանդրապոլի պայմանագիր: Պետական և քաղաքական գործիչները իրավունք չունեն շարժվելու երազանքներով, պետք է շարժվենք ռեալ-պոլիտիկով, պրագմատիզմով, իրերի իրական դրությունով, այն է՝ ֆիքսել 29.800-ի հարցը, մեր սահմաններից դուրս հանել ադրբեջանական զորքերը և շարունակել արցախահայության իրավունքների շուրջ բանակցությունները»:


Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականություն ճանաչելը նշանակում է, որ դու այլ երկրից տարածքային պահանջ չունես. «Հենց տարածքային պահանջ ունեցանք, այդ պահից սկսած մենք աշխարհում ոչ մի դաշնակից չենք ունենա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր