Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

25 մայիս 2023 17:31

Ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է. չեն հարվածի ՌԴ տարածքին, այլ կհարձակվեն բացառապես օկուպացված տարածքների ազատագրման համար

Ուկրաինացի զինվորականների հակահարձակումը սկսվել է և շարունակվում է արդեն մի քանի օր։ Սահմանային գծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտեր են ընթանում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իտալական Rai-ի եթերում, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։
 
«Արդեն մի քանի օր է՝ ընթանում է հակահարձակումը, ինտենսիվ պատերազմ է գնում սահմանի 1500 կմ երկարությամբ։ Գործողություններն արդեն սկսվել են»,- ասել է նա։ Պոդոլյակը մեկնաբանել է նաև Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի Զինված ուժերը չեն հարվածի Ռուսաստանի տարածքին, այլ այն կօգտագործեն բացառապես օկուպացված տարածքների ազատագրման համար։
 
«Մենք չենք ցանկանում հարվածել Ռուսաստանի տարածքին, մենք օգտագործելու ենք զենքը, որը մեզ տվել են՝ ոչնչացնելու ՌԴ դիրքերն այն տարածքներում, որոնք Մոսկվան օկուպացրել է, այդ թվում՝ Դոնբասն ու Ղրիմը»,- ասել է նա։ Ըստ պաշտոնյայի՝ այժմ Ուկրաինան ունի Storm Shadow հեռահար հրթիռներ, Leopard տանկեր, հակահրթիռային համակարգեր, «որոնք տրամադրել են Ֆրանսիան և Իտալիան»։
 
«F-16-երը վերջապես թույլ կտան մեզ փակել օդային տարածքը: Եթե մենք դրանք ունենայինք մեկ տարի առաջ, պատերազմն արդեն ավարտված կլիներ»,- հավելել է Պոդոլյակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր