Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

26 մայիս 2023 10:27

Մտահոգիչ լուր Արցախից

Ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով, ուստի սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց:

Այդ մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ հովհարային անջատումները կիրականացվեն 3 խմբով:

Ըստ այդմ 1-ին խմբում ընդգրկված է  Ասկերանի շրջանը, 7, 15,19,17,13,28,29,30,27,26,10,25 քաղաքային օդային գծերը, 2-րդ խմբում՝ Մարտունու շրջանը, 6,19,12,14,16 քաղաքային օդային գծերը, իսկ  3 խմբում՝ Մարտակերտի շրջանը, 1,4,5,11,18,3,2 քաղաքային օդային գծերը:

«Օրական յուրաքանչյուր խումբը կանջատվի 3 անգամ՝ 2-ական ժամով»,-հավելել են ընկերությունից՝ հրապարակելով նաև հովհարային անջատումների նոր ժամանակացույցը:

Մայիսի 26-ի ժամանակացույցի համաձայն՝  հովհարային անջատումներ կլինեն 1-ին խումբ՝  ժամը 07։00-ից մինչև 09։00-ն, 13։00-15։00-ն, 19։00-21։00-ն, 2-րդ խումբ՝ ժամը 09։00-11։00-ն, 15։00-17։00-ն, 21։00-23։00-ն, իսկ  3-րդ խումբ՝  ժամը 11։00-13։00-ն, 17։00-19։00, 23։00-01։00-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր