Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 մար 2019 18:20

ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային. ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը

 ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային.  ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երըՀայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան (այսուհետ՝ Ասոցիացիա), Ասոցիացիայի անդամ «ԷԼ-ԿԱՍ» ՍՊ Ընկերության («Գեղարոտ» ՓՀԷԿ) և «ՎԱԿՈՒՖԼՕ» ՍՊ Ընկերության («Արագած-1» ՓՀԷԿ) (այսուհետ՝ Ընկերությունների) կողմից ստացած դիմում-բողոքների հիման վրա, ահազանգում է հանրային նշանակության գերկարևոր խնդիր, ինչն իր բնույթով խիստ ճգնաժամային է և դրա չլուծման դեպքում սպառնում է դառնալ աղետալի՝ ամենավտանգավոր հետևանքներով հանդերձ: 
 
Մինչ ՀՀ Վարչապետ պ-ն Փաշինյանը  բոլոր ամբիոններից հայտարարում է, որ տնտեսական հեղափոխության կայացման համար անհրաժեշտ է խթանել ձեռնարկատիրությունը և նոր ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, ապահովել օրենքի գերակայությունը և սեփականության իրավունքի անձեռնամխելիությունը, Արագածոտնի մարզում տեղի է ունենում  ուղիղ հակառակը:
 
Հենվելով Ընկերությունների կողմից ներկայացված փաստարկների վրա՝ պարզ է դառնում, որ իրողությունը կայանում է նրանում, որ Արագածոտնի մարզի տեղական ինքնակառավարման մարմինները մարզպետ Դ. Գևորգյանի ղեկավարությամբ անում են ամեն ինչ, որպեսզի  խոչընդոտեն մարզում փաստացի ձևավորված բիզնեսին և արդեն իսկ կայացած մի քանի միլիոն դոլար արժողության ներդրումային ծրագրերին:
Ըստ էության, 2018թ. նոյեմբեր ամսին մարզպետ Դ. Գևորգյանը և Ապարան համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանն Արագած գյուղի մի խումբ բնակիչների հետ միասին, չունենալով նման լիազորություններ, կանգնեցրել են Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-րի շահագործումը, ինչի մասին պարոն Դ. Գևորգյանը 2018թ. նոյեմբերի 23-ին իր ֆէյսբուքյան էջում և մարզպետարանի կայքում տեղադրել է համապատասխան գրառումներ և լուսանկարներ:
 
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Արագած գյուղի մի խումբ բնակիչներ անհիմն կասկածանք են հայտնել, իբր փոքր ՀԷԿ-րի աշխատանքի արդյունքում աղտոտվում են Գեղարոտ գետի ջրերը: Այս կասկածանքներին մեծապես նպաստել է այն, որ նախկինում, մինչև 1988թ. ավերիչ երկրաշարժը, գետում եղել են տարբեր ձկնատեսակներ։ Սակայն երկրաշարժից հետո  երկրաբանական կատակլիզմների հետևանքով տեղի ունեցած ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխության պատճառով վերջիններս  ի սպառ վերացել են։
Կասկածանքները այն մասին, թե իբր ձկների վերացման պատճառը հանդիսանում են փոքր ՀԷԿ-րը, պարբերաբար  հնչեցվել են դեռ նախկին իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  2009թ. սկսած, ինչից հետո  բազմաթիվ անգամ կատարվել են ոուսումնասիրություններ տարբեր գիտական և մասնագիտացված կազմակերպությունների կողմից (եզրակացությունները կցվում են), որոնց արդյունքում պարզվել է, որ Գեղարոտ գետի ջրերը հենց  ակունքից մինջև փոքր ՀԷԿ-երին հասնելը, արդեն իսկ աղտոտված են և պարունակում են տարբեր տեսակի ջրալույծ քիմիական էլեմենտներ, որոնց քանակը գետի ջրում գերազանցում է հարյուրավոր, իսկ շատ դեպքերում հազարավոր անգամ խմելու ջրում թույլատրվող նորմատիվները:  
 
Աշնան վերջից մինչև գարնանային հալոցքների սկսվելը գետի ջրի թթվայնությունը բարձրանում է (ինչը բազմաթիվ անգամ ապացուցվել է ջրի նմուշների քիմիական անալիզների արդյունքներից ելնելով), որտեղ ջրի ջրածնային ցուցիչը (PH) հասնում է մոտ՝ PH = 3,4: Մինչդեռ սանիտարական նորմերով խմելու ջրի համար այն պիտի կազմի PH=7,0, իսկ եթե PH ցածր է 5,0-ից, ապա տվյալ թթվային ջրում վերանում են բոլոր ձկնատեսակները (ինչը մենք այս պահին փաստացի ունենք Գեղարոտ գետում) և այդ ջուրը պիտանի չէ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների խմելու համար:  
Չնայաց սրան տասնյակ տարիներ Գեղարոտ գետի ջուրն օգտագործվել է տեղի բնակչության կողմից  խմելու և ոռոգելու համար, պատճառելով անդառնալի վնասներ՝ ինչպես մարդկանց առողջությանը, այնպես էլ բնությանն ու կենդանական աշխարհին: Եվ ո՞ւր էին այդ ժամանակ պատկան մարմինները՝ ի դեմս տեղական իշխանությունների և ՀՀ բնապահպանության նախարարության: 
 
2018թ. նոյեմբերին փոքր ՀԷԿ-երը փակելուց հետո ՀՀ բնապահպանության նախարարության 07.02.2019թ №29-Ա հրամանով (կցվում է) ստեղծվեց միջգերատեսչական խումբ, որը ս.թ. փետրվարի 14-ին մեկնեց Արագած գյուղ, որպեսզի վերցնի Գեղարոտ գետի ջրի նմուշները, կատարի լիարժեք հետազոտություն և արդեն իսկ նոր իշխանությունների անունից վերջնական պատասխան տա բնակիչներին մտահոգող հարցերին:
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 14-ին Արագած գյուղում միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ,  ոչ մի  տրամաբանության մեջ չի տեղավորվում: Արագած գյուղի մի խումբ բնակիչներ շատ կոպիտ մեթոդներով խոչընդոտեցին տվյալ աշխատանքներին՝ չթույլատրելով անգամ վերցնել Գեղարոտ գետից ջրի նմուշները, որոնք պետք է պատասխանեին իրենց իսկ կողմից բարձրացված հարցերին (խոչընդոտելու արձանագրությունը կցվում է):
Ցավալի է, երբ ՀՀ Վարչապետի  որոշման համաձայն ստեղծված  մասնագետների խմբի աշխատանքը խոչընդոտվեց և հնարավոր չեղավ ապահովել ճշմարտության հաստատման գործընթացը, սակայն կրկնակի ցավալի է այն, որ համայնքի ղեկավարը, երբ խոսքը գնում է փոքր ՀԷԿ-երի աշխատանքը խոչընդոտելու մասին, առաջնորդում է մի խումբ բնակիչներին և կանգնեցնում ՀԷԿ-երի աշխատանքը՝ չունենալով նման լիազորություն: Իսկ երբ հարցը հասնում է ճշմարտության բացահայտմանը և առավել ևս միջգերատեսչական խմբի հանձնարարականի կատարմանը, անգամ չի բարեհաճում ներկա գտնվել իրեն ընտրած ժողովրդի հետ և գոնե, հարգելով կառավարության հանձնարարականը, բացատրական աշխատանք կատարել, ապահովելու նոր  իշխանությունների կողմից տրված առաջադրանքը:
 
Արդեն երեք ամսից ավել է ինչ ճնշունմերի տակ կանգնեցվել են Գեղարոտ գետի փոքր ՀԷԿ-երի աշխատանքները, որի հետևանքով Արագած գյուղի 17 բնակիչներ զրկվել են իրենց աշխատանքից և ՀԷԿ-երի սեփականատերերը կրում են լուրջ վնասներ, ինչը վտանգում է նրանց կողմից բանկերի նկատմամբ վարկային պարտականությունների կատարմանը:
 
Ընկերությունները, ելնելով այն հանգամանքից, որ Գեղարոտ գետի ջրում պարունակվող թունավոր և ՀԷԿ-երի սարքավորումների համար  վտանգավոր նյութերի  առկայության մասին, ի սկզբանե իրազեկված չեն եղել մինչև փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու համապատասխանաբար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել են Ջրօգտագործման թույլտվություն,  որում  այդ մասին նույնպես նշված չի եղել, ահազանգում են, որ հետամուտ են լինելու պատասխանատվության ենթարկելու բոլոր ապօրինությունները, որի համար կոչ են անում բոլոր ողջամիտ շահագրգիռ կողմերին՝ պետական և հասարակական տարբեր ներկայացուցիչներին, մասնակից լինելու տվյալ երևույթի վտանգը չեզոքացնելու և ապահովելու սեփականության իրավունքն ու օրինականության պահպանումը: 
Ելնելով վերոնշյալից՝ Ընկերությունները նյութեր են նախապատրաստում ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացնելու համար:
 
Հիրավի կիսելով Ընկերությունների մտահոգություններն ու նախաձեռնությունները, կանխելու վերստին հասունացող վտանգավոր իրավիճակը, ինչպես նաև վերջ դնելու ապօրինի դրսևորումներն ու ապահովելու սեփականության ու ձեռներեցության իրավունքի գերակայությունը՝ Ասոցիացիան վստահեցնում է, որ ուժերի ողջ պաշարով պայքարելու է նմանատիպ անօրինականությունների, պետական և հանրային լիազորությունների չարաշահումների, օրինականության հաստատման, օրինական սեփականության, ձեռներեցության շահերի և ներդրողի իրավունքի ապահովման ուղղությամբ:
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա
 ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային.  ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը
 ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային.  ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը
 ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային.  ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը
 ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային.  ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը
 ՀԷԿ-երի խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային.  ահազանգում են Գեղարոտի փոքր ՀԷԿ-երը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր