Ըստ ադրբեջանական աղբյուրների` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ևս առևանգվել և տեղափոխվել է Բաքու          Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը առևանգվել և Բաքու են տեղափոխվել       Հեռացրեք նրանց, ովքեր ասում են ամեն ինչ վերջացավ, թուրքը երբեք չի հուսալքվել, չի ասել՝ վերջ, Ղարաբաղը կորցրեցինք, նպատակ են դրել, և այսօրվա դրությամբ՝ փաստացի հասել են    

29 մայիս 2023 10:00

Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես

Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ալիեւի Բերձորումասյօր արված հայտարարություններին:


«Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։


Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում


Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր