Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով.եղանակն՝ առաջիկա օրերին       Տեսանյութ.Հայաստանում և աշխարհում հասարակության հոգեկան առողջությունը գնալով վատթարանում է    

01 հուն 2023 15:30

Տեսանյութ.Այո, դժգոհ եմ ՌԴ-ից,բայց ոչ ոք չի հիշում, որ հենց իրենք կանգնեցրին պատերազմը...միայն մեկ կազմակերպություն տարեկան 6-7 միլիոն դոլար է տալիս՝ հակառուսական պրոպագանդան ապահովելու համար

Ոչինչ, որ մեզ ընդհանրապես բնաջնջեն, ավելի լավ է ռուսները դուրս գան. այս պրոպագանդան զգալի ֆինանսավորվում է, լսել եմ, որ տարեկան 6-7 միլիոն դոլար է հատկացվում միայն մեկ կազմակերպության կողմից հակառուսական պրոպագանդան անխափան ապահովելու համար, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։


«Այն որ Արևմուտքը 44-օրյա պատերազմում ոչինչ չարեց, ոչ ոքի չի հետաքրքրում, բայց այն, որ թեև ռուսները վատ արեցին, բայց գոնե ինչ-որ բան արեցին, ոչ ոք այդ մասին չի խոսում։ Այո, ես դժգոհ եմ Ռուսաստանից, բայց հիմա, կարծեք, ոչ ոք չի հիշում, որ հենց Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմը, ճիշտ է՝ միայն երրորդ փորձից, որովհետև նախորդ փորձերը Փաշինյանը մերժել էր»։


Խաչիկյանն ընդգծում է՝ Ռուսաստանի շնորհիվ է, որ Արցախի բնակչությունը վերադարձավ, Սյունիքը դեռ կա, ռուսական զորքն այնտեղ է։ Որոշ մարդիկ, որ Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարում են՝ ութ րոպեից ամերիկյան բանակը գալու է, ֆրանսիական նավատորմը՝ նույնպես, լավ կանեն այդ հեքիաթներն ամեն գիշեր քնելուց առաջ պատմեն իրենց երեխաներին։ 


Խաչիկյանի դիտարկմամբ՝ քարոզիչները մանիպուլացնում են հանրությանը՝ ճշմարտության այն մասն են ներկայացնում, որը իրենց է ձեռնտու, բայց համատեքստի մասին չեն խոսում։ «Այսինքն Արևմուտքին որևէ հարց չկա՞, ինչու՞ եք միայն Ռուսաստանին թիրախավորում։ Ակնհայտ է, որ հինգ տարի այս իշխանությունը թավշյա երազանքները, հույսերը կապեց Արևմուտքի հետ, հետևանքը տոտալ ձախողումն է. Արևմուտքը մեզ դավաճանեց»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր