«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

01 հուն 2023 16:32

Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը,Ծախսերի մեջ չի մտնում պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը

Գործադիրն այսօր չզեկուցվող 64 նախագծերի հետ միասին ընդունեց Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:


Նախագծով նախատեսվել են գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում ), սահմանվել է գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը և գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ):


Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`


1)աշխատավարձի մոտավոր հաշվարկը` 14,8 մլն դրամ.
83200 (Բազային աշխատավարձ) * 6.1 (գործակից) * 12 (ամիս)  =6.090.240
83200  (Բազային աշխատավարձ)   * 4.9 (գործակից)  *12  (ամիս)  = 4.892.160
83200 (Բազային աշխատավարձ)  * 3.3 (գործակից)  *12  (ամիս) = 3.294.720


2)Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝  2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:


3)Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել»:


Ստացվում է, որ երեք աշխատակցի ամսական կվճարեն համապատասխանաբար 507 500, 407 600 և 274 500 դրամ աշխատավարձ։


Ծախսերի մեջ չի մտնում պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը` որը գործող աշխատավարձի 70 %-ի չափով է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր