Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

03 հուն 2023 16:10

Ադրբեջանը իր հանրությանը պատրաստում է պատերազմի. պատրաստվում են և ռազմական ոլորտում, և քարոզչական, և տնտեսական

Փորձագետներս, որ ստիպված ենք ուսումնասիրել Ալիևի բառամթերքը, թեզերը, հետո որոշ ժամանակ անց տեսնում ենք՝ ինչպես են թշնամական թեզերը տարբեր ձևափոխումներով կրկնվում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից։ Կարդացելք Ալիևի վերջին երկուսուկես տարվա ելույթները, հետո հետևեք՝ այդ թեզերը քանի շաբաթ անց են կրկնել Հայաստանի իշխանությունները՝ ավելի մեղմացված կամ նույն շեշտադրումներով։ Սարսափելի է գիտակցել, որ Հայաստանի անվտանգության համար պատասխանատու մարդիկ կրկնում են թշնամու թեզերը ներքին դաշտում՝ հայերենով, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։


Փորձագետի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում հայատյացությունը սաստակցել է. «Ձերբազատվեցին պարտվածի բարդույթից, հիմա զսպանակն արձակվել է, ատելությունը ավելի սուր է արտահայտվում։ Տարակուսելի է, երբ մի կողմից տեսնում ես, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության ալիքը սրբում է այդ հանրության ողջախոհությունը, մյուս կողմից՝ տեսնում ես Հայստանում անընդհատ խաղաղ համակեցություն են քարոզում։ Գիտակից մարդը, որ ունի նաև ինքնապաշտպանական բնազդ, հասկանում է, որ խաղաղ համակեցություն հնարավոր չէ, հեքիաթ է»։


Անժելա Էլիբեգովան ընդգծում է՝ թշնամին իր հանրությանը պատրաստում է պատերազմի. պատրաստվում են և ռազմական ոլորտում, և քարոզչական, և տնտեսական։


«Մենք ինչ ենք անում՝ նախ խոսում ենք միֆական խաղաղության մասին, հետո ասում՝ դե չստացվեց խաղաղություն և ըստ երևույթին լինելու է պատերազմ, բայց մենք այնուամենայնիվ տրամադրված ենք խաղաղության։ Հայաստանի իշխանությունը բարի կամքի դրսևորում է ակնկալում այն թշնամուց, որ ունի հստակ նպատակ՝ հայերն այս տարածաշրջանում չպետք է լինեն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր