Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

06 հուն 2023 12:09

Տեսանյութ.Սարսափելի կադրեր են տարածվում.80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ուկրաինայի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել: Նախապես նշվում էր, որ ՀԷԿ 28 ամբարտակից 11-ն ավերվել է։ Հիմա արդեն հայտնում են ամբողջական փլուզման մասին։ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։ Որ ավելի պարզ պատկերացնեք:
 
Ջրամբարի պատվարի երկարությունը համարյա 4 կիլոմետր է։ Պատվարի բարձրությունը՝ 16,5 մետր։ Ջրամբարի ծավալը՝ 18 խորանարդ կիլոմետր։ Էստեղ է ամբարվում Դնեպր գետի ջրային ամբողջ պաշարը՝ մինչև Սև ծով հասնելը։

Ու սրանից վար գտնվում են բազմաթիվ խոշոր բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոն քաղաքը։ Միայն այս քաղաքի բնակչությունը (մինչև պատերազմը) կազմել է ավելի քան 350 հազար մարդ։
Մյուս բնակավայրերի մասին չեմ էլ խոսում։ Պատկերացրեք, թե ի՞նչ ավերածությունների կարող է հանգեցնել։
Թեպետ, կադրերից, կարծում եմ, արդեն պարզ է մասշտաբը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր