Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

06 հուն 2023 12:30

Հայտնի լրագրողի՝ 6-րդ հարկից ցած նետվելու դեպքով վարկածներ են պտտվում. մանրամասներ

ArmLur.am-ը գրում է․ Ինչպես գիտենք՝ հունիսի 1-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։


Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։


Իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ ողբերգական դեպքի զոհերը հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանն են եւ նրա 11-ամսական փոքրիկը՝ Րաֆֆին:


Ահասարսուռ դեպքի առթիվ Օվսաննա Սողոյանի ընկերները շոկի ենթարկված սոցիալական ցանցերում գրառումներ են իրականացրել:


Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյան անդրադռանալով ցավալի լուրին հրապարակում էր արել ինսատարամի սթորի բաժնում եւ լուսանկար հրապարակել:


ArmLur.am-ը հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանից տեղեկացել է, որ Օվսաննայի հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել, եւ նշել, որ չի կարող խոսել, քանի որ շատ ծանր է իր համար:


Իսկ, մինչ իրավապահ համակարգը կբացահայտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, թերթին հայտնի դարձավ, որ առեղծվածային դեպքի մասին Օվսաննայի շրջապատում տարբեր վարկածներ են պտտվում:


Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխայի ծնունդից հետո Օվսաննա Սողոյանը կրոնական կազմակերպությունների միջոցառումների է հաճախել եւ ունեցել է առողջական որոշակի խնդիրներ:


Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք  Օվսաննայի ֆեյսբուքյան էջից, նա մայիս ամսվա սկզբին էր վերադարձել Բալիից եւ կիսվել իր տպավորություններով:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր