Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել       Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել    

06 հուն 2023 12:50

Տեղի որոշ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը հետ են գնացել․ Սյունիքի մարզպետ

Վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։


Անդրադառնալով նրան, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիներն առաջ են եկել, եւ հարցին, թե արդյոք այնտեղ սահմանագշման աշխատանքներ են իրականացվում, Ռոբերտ Ղուկասյանն ասաց. «Քանի որ այդ հատվածը քաղաքացիական անձինք չեն կարող գնալ, ապա այդ հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցներ, այսինքն ԱԱԾ-ն, ՊՆ-ն»:


Նա ընդծեց, որ երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են:


Լրագրողների հարցին, թե ինչ պետք է անեն Տեղ գյուղի այն բնակիչները, որոնք կորցրել են իրենց վարելահողերը՝ նա պատասխանեց․ «Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել»։


Նա ասաց, որ ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել. «Բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեղերից և քանի մետր»։


Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, այդ մասին մարզպետը տեղեկություններ չուներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր