Տեսանյութ.Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

07 հուն 2023 10:33

Գիշերը Երևանում սպանել են քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկ»-ին

Հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության  Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Պռոշյան փողոց տանող ճանապարհին՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:

Ոստիկանները նշված վայրում հայնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի: 

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական պամություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր