Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

07 հուն 2023 14:50

Թուրք ազգը Թուրքիայում վերջին 100 տարվա ընթացքում այնքան նվաստացած չի եղել, որքան հիմա, վարկանիշը դարձել է 0

Թուրք ազգը Թուրքիայում վերջին 100 տարվա ընթացքում այնքան նվաստացած չի եղել, որքան հիմա: Այդ մասին սոցցանցում գրել է ձախակողյան քաղաքական հայացքներով հայտնի թուրք մարզական վերլուծաբան Բիլգին Գյոքբերքը: էրմենիհաբերի փոխանցմամբ, գրառումն արվել է Թուրքիայում ապաստանած միլիոնավոր փախստականների համատեքստում։


Ըստ գրառման հեղինակի՝ մինչև անգամ թուրք տաքսիստները, երբ տեսնում են թուրքի, հաճախ զարմանում են, քանի որ փախստականների թիվը Թուրքիայում խիստ աճել է վերջին տարիներին:
«Հանրապետության 100 ամյակին ազգային իշխանությունների շնորհիվ թուրքի վարկանիշը Թուրքիայում հավասարվել է զրոյի»։


Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ մեծ աղմուկ էր հանել «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածուի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիայում այժմ կա 10 մլն փախստական, ինչին անմիջապես հակադարձել էր Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ պնդելով, որ նրանց թիվը մի փոքր է գերազանցում 3.5 միլիոն


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր