Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

07 հուն 2023 15:30

Երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հարազատները հայտնաբերել են ձորում, դին գտել են մեքենայից դուրս

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տեղեկություններ, որ մահացած կա։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած փրկարարները ճանապարհից մոտ 50-70 մետր դեպի ձորը հայտնաբերել են վթարված BMW մակնիշի ավտոմեքենա, մեքենայից դուրս էլ հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Մ.-ի դին։ 

Դեպքի փաստով՝ Չարենացվանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածին երեկ ողջ գիշեր փնտրում էին հարազատները, նրանք են հայտնաբերել վթարված ավտոմեքենան ու ահազանգել են 911։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր