Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

08 հուն 2023 11:29

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.18 դրամ` հունիսի 6-ի համեմատ արժեզրկվելով 0.33 դրամով։


Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387․75 դրամ:


Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 388։


Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 407․25 դրամ (արժեզրկվել է 0․21 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 417 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 414 դրամ է, վաճառքը՝ 418 դրամ։


Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  4.60 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․76 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․65 դրամ, վաճառքը` 4․75 դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր