Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

09 հուն 2023 11:30

Տեսանյութ.Գործը կքննվի դռնփակ. Գլուխ եմ խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց պնդում եմ՝ նրա արարքը պետք է իրավական գնահատական ստանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը պնդում է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա։


Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ վատ չի՞ զգում, որ զոհվածի մորը դատարան հասցրին։


«Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացրել ու չի կարող նսեմացնել, ևս մեկ  անգամ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ», - ասաց Փաշինյանը։


Հարցին՝ այդ թվում նաև տիկին Գայանեի առա՞ջ՝ արձագանքեց. «Այո՛, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»։


Նա ասաց, թե զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ շփվել է, փոխադարձ հարգանք կա ու երբևէ չի կարծել, որ որևէ տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ։
***
Դատարանի կարգադրիչը պաշտպանական կողմին հայտնեց, որ դատարանի կազմը որոշում ունի դատական նիստը դռնփակ անցկացնելու։


«Դռնփակ նիստ անցկացնոլու որոշումը որտեղի՞ց է առաջացել դատարանի մոտ։ Երեք փաստաբանով նման միջնորդություն չենք ներկայացրել, մեզ համար դա նունպես անակնկալ էր, մենք նման միջնորդությամբ հանդես չենք եկել։ Այսօր մենք պատրաստել էինք ինքնաբացարկի միջնորդություն, ունեինք ևս 3 միջնորդություն»,– դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։


Ըստ նրա` դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշումը դատավոր Մանվել Շահբազյանը պետք է ներկայացներ կողմերին, ու փաստաբանները ևս պետք է դիրքորոշում հայտնեին։


Քիչ անց փաստաբաններին ներս թողեցին դատարան, լրագրողները, սակայն, նիստին ներկա չեն լինի։


Հատկանշական է, որ Աշոտ Փաշինյանը եւս լրագրողներին հայտնեց, որ իրենք եւս դռնփակ նիստ անցկացնելու միջնորդություն չեն ներկայացրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր