Արցախյան շարժումը որևէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արցախյան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է          2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվի կենսաչափական անձնագիր       Նիկոլ Փաշինյանը Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել    

09 հուն 2023 13:08

Այլևս չենք պաշտպանելու տիկին Գայանեին փոխադարձ համաձայնությամբ.լրջագույն ճնշում` պաշտպաններից հրաժարվելու հարկադրա՞նք

Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս  և մեր վստահորդի միջև, որի կապակացությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ: Այս մսին, այսօր՝ հունիսի 9-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից դուրս գալով՝ ասաց  44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտաններից Հովսեփ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ դա եղել է իրենց պաշտպանյալի ցանկությամբ. «Մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է և հարգելի»։

Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանն ասաց, հակասություն կա իրենց և տիկին Գայանե դիրքորոշումների միջև պաշտպանության մարտավարության հետ կապված. «Այդ պատճառով նաև փոխադարձ  համաձայնությամբ հրաժարվել ենք ծառայությունից»։

Նա ընդգծեց, որ իրենք արդարացման հիմքով պետք է շարունակեին իրենց պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր։

«Մենք այլևս լիազորված չենք այս գործի շրջանակում որևէ բան հայտարարենք»,- ասաց պաշտանը։

Նա նշեց, քանի որ հանրային պաշտպան պետք է ներգրավվի այս գործով, դատարանն այդ միջոցներն է ձեռնարկում։

Հովսեփ Սարգսյանն ասաց, որ վերջին միջնորդությունը ներկայացրել են խափանման միջոցը բացակայելու արգելքով փոխելու վերաբերյալ ու դուրս են եկել դատարանից։

«Այլևս մեր պաշտպանությունը դադարեցված է, դատարանի որոշմամբ մենք ազատված ենք Գայանե Հակոբյանի պաշտպանությունն իրականացնելուց։ Արդեն տիկին Գայանեն ինքն իր դիրքորոշումը կարտահայտի։

Մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը կապված գործողությունների հետ, գտնում ենք, որ հանցակազմը բացակայում է։ Սա իրավական դաշտում է»,- ասացին պաշտպանները։
 
 ***
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, անդրադառնալով  զոհված զինծառայողի մայր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպանների այսօրվա հայտարարությանը, գրում է.

«Տիկին Գայանեի պաշտպանական երկրորդ խումբն էլ է դադարեցնում պաշտպանությունը:

Ես ենթադրում եմ, որ առկա է լրջագույն ճնշում` պաշտպաններից հրաժարվելու հարկադրանք:

Դատական նիստն էլ տեղի է ունենում դռնփակ` առանց օրենքով սահմանաված որևէ հիմքի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր