Եթե հայերը որոշել են ինձ խփել, ուրեմն կխփեն. Թուրք դեսպանի ոչնչացման 46-րդ տարին

• 1977 թ․ հունիսի 9-ին «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը Հռոմի Վիա Ջովաննի Պայսելո փողոցի 10-րդ շենքի բակում՝ տուն չհասած, ոչնչացրեց թուրք դեսպան Թահա Ջարըմին։
• Ի դեպ, թեպետ և քարոզչական իներցիայի հետևանքով ընդունված է անկախ Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները համարել գերհաջողված, տեղին է նշել, որ Վատիկանը 2016 թ․ փետրվարին 3-ին՝ դեպքից 39 տարի անց, այն անվանել է «ահաբեկչություն» և փաստացի ներողություն խնդրել Թուրքիայից (https://press.vatican.va/.../2016/02/03/0078/00184.html), ինչը կարող էր և չլինել, եթե Հայաստանն այլ նպատակային հիմքերի վրա կառուցված լիներ և հայոց ինքնության ու Հայ դատի համար պայքարը թողած չլիներ ինքնահոսի կամ լավագույն դեպքում միայն Սփյուռքի ուսերին։
• Լուսանկարում՝ ոչնչացված Թահա Ջարըմը։
