Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

10 հուն 2023 16:10

Գլխավոր դատախազի կենսագրությունը կարդում ես, ու պարզ է դառնում, որ մարդը լուրջ ստրատեգ ա

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դատախազ Աննա Վարդապետյանի՝ բանակ այցի վերաբերյալ.

«Ներկայիս գլխավոր դատախազի կենսագրությունը կարդում ես, ու պարզ է դառնում, որ մարդը լուրջ ստրատեգա:

Առնվազն փայլուն ստրատեգ պետք է լինես, որ էտ կենսագրական տվյալներով երկրի գլխավոր դատախազ դառնաս:

Հ.Գ
Գլխավոր դատախազից միչև գլխավոր ստրատեգ ընդհամենը մեկ քայլ է»:
***
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն:


Այս մասին տեղեկացնում է դատախազության հանային կապերի բաժինը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ:
 
Աննա Վարդապետյանն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների քննությանն ու ընդգծել վարույթների ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր